Ադրբեջանում այսօր սգո օր է հայտարարված

Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանից Չեչնիա ուղևորվող մարդատար ինքնաթիռի զոհերի հիշատակին Ադրբեջանում այսօր սգո օր է հայտարարված։ Պետական շենքերի բոլոր դրոշները կխոնարհված են։

Ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի տարածքում։ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը բախվել է թռչունների երամի, ինչն էլ դարձել է կործանման պատճառը։ Ինքնաթիռում 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ է եղել։ Վերջին տվյալներով հաղորդվում է 38 զոհի, 29 վիրավորի մասին։

Ինքնաթիռի կործանման դեպքով Բաքվում քրեական գործ է հարուցվել։ Ղազախստանը ևս հաղորդել է քրեական գործ հարուցելու մասին՝ նշելով նաև, որ կառավարությունը հանձնաժողով է ստեղծել վթարի պատճառները հետաքննելու համար։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930