Հայաստանը Գերմանիայի կողքին է. մենք մեր լիարժեք համերաշխությունն ենք հայտնում գերմանացի բարեկամ ժողովրդին. Գերմանիայում ՀՀ դեսպան

Հայաստանը Գերմանիայի կողքին է. մենք մեր լիարժեք համերաշխությունն ենք հայտնում գերմանացի բարեկամ ժողովրդին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

«Այս ծանր պահին Հայաստանը Գերմանիայի կողքին է։ Մենք մեր լիարժեք համերաշխությունն ենք հայտնում գերմանացի բարեկամ ժողովրդին և սգում Մագդեբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում զոհվածների համար»,- գրել է նա։

ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը այցելել է Մագդեբուրգ քաղաք և ծաղիկներ խոնարհել ուրբաթ օրը տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի վայրում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930