Դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու պատճառներ չկան․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայտարարությունները Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին, հայտարարել է, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու պատճառներ չկան, ըստ նրա, Անկարան նպատակ չունի միջամտել Դամասկոսի ներքին գործերին:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ Սիրիան բաց է բոլոր նախաձեռնությունների համար, որոնք կապված են Թուրքիայի հետ իր հարաբերությունների հետ և հիմնված են Սիրիայի ինքնիշխանության հարգանքի վրա:

Ավելի վաղ Սիրիայի անվտանգության մարմիններում աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ թուրքամետ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններն ու սիրիական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքները բաժանող անցակետը թեստային ռեժիմով սկսել է աշխատել հինգշաբթի, այն պետք է վերջնականապես բացվի հուլիսի 1-ին:

«Դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու պատճառներ չկան։ Մենք միասին կգործենք Սիրիայի հետ հարաբերությունների զարգացման գործում այնպես, ինչպես նախկինում միասին ենք գործել։ Մենք երբեք խնդիր կամ նպատակ չենք կարող ունենալ միջամտելու Սիրիայի ներքին գործերին», — այսօր լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։

Ավելի վաղ թուրքական Aydınlık թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիայի և Սիրիայի ռազմական պատվիրակությունները Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններ են վարել «Հմեյմիմ» ավիաբազայում, հերթական հանդիպումը Սպասվում է Բաղդադում:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Մոսկվան Անկարային եւ Դամասկոսին է փոխանցել երկու կողմերի հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի իր նախագիծը՝ նշելով, որ նրանք կարող են ճշգրտումներ կատարել:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ նշել էր ճանապարհային քարտեզների առաջնահերթ թեմաները, այդ թվում՝ երկրի ողջ տարածքում Սիրիայի կառավարության վերահսկողության վերականգնման խնդրի լուծումը, թուրք-սիրիական սահմանի անվտանգության ապահովումը, անդրսահմանային հարձակումների հնարավորության բացառումը, ահաբեկիչների ներթափանցումը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30