Ադրբեջանն ու Իտալիան հարաբերությունների նոր էջ են բացում. Ալիև

«Բաքուն և Հռոմը հարաբերությունների նոր էջ են բացում», — այսօր Իտալիայի pաշտպանության նախարար Գուիդո Կրուզետոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսօր Ադրբեջանը ստացավ իտալական արտադրության C-27J Spartan մակնիշի ռազմատրանսպորտային օդանավը։ Ազդարարելով մեր համագործակցության մեկնարկը ռազմատեխնիկական ոլորտում՝ մենք նոր էջ ենք բացում մեր երկկողմ հարաբերություններում», — ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով` այժմ Բաքուն և Հռոմը «ռազմավարական գործընկերներ» են։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30