WBO-ն չեղարկել է ռուս բռնցքամարտիկների պատժամիջոցները

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (WBO-ն) չեղարկել է ռուս մարզիկների նկատմամբ պատժամիջոցները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Այս որոշման շնորհիվ Ռուսաստանի Դաշնության բռնցքամարտիկները կվերադառնան Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության վարկանիշային աղյուսակ։ Նրանք այդ հնարավորությունից զրկված են 2022 թվականից՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս մարզիկների նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու որոշումը կայացրել էր Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF-ը):

Աղբյուր՝ armsport.am

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30