Ֆիոլետովո գյուղում կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Դ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է բետոնե արգելապատնեշներին, հաղորդում է SHamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30