Skip to main content

Արտեմ Դոռունցը հետախուզվում է. նրա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանություն

Ինչպես հայտնել ենք՝ Քրեական աստիճանակարգություն ունեցող անձը սպառնացել է մի շարք մարդկանց՝ ընտրություններում իր ոչ նախընտրելի կուսակցության օգտին չքվեարկելու համար:

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 53-ամյա Արտեմ Դոռունցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։

Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031