Էստեղ պտի Ավինյանի հոր, Նիկոլի կնգա նկարները խփեն. ամո՛թ է, մի տեղ պետք է պայթի մի բան. քաղաքացի

Սա այն երկիրը չի, որ Սամվել Կարապետյանի պես տղայի նկարները խփեն այստեղ, այստեղ պետք է խփեն Ավինյանի հոր, Նիկոլի կնգա նկարները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց երեւանցիներից մեկը, անդրադառնալով նրան, որ ոստիկանները հատուկ տեխնիկայի միջոցով «Տաշիր» առեւտրի կենտրոնի շենքի վրայից հեռացրեցին Սամվել Կարապետյանի մեծադիր նկարներն ու «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները։

«Հերոսները նրանք են, Սամվելը չի հերոսը։ Ինչ ասեմ, ասելու բան չի, ամոթ է, խայտառակություն է ու լացելու բան է, որ մենք այս վիճակին ենք հասել։ Այդ ի՞նչ օրենքներ են մեջբերում, չգիտեմ։ Ընդհանրապես Սամվելի պես տղային որևէ բառ ասելն է արդեն սրբապղծություն է։ Չգիտեմ, ասելու բան չի։ Երևի Աստված պատժում է մինչև վերջին խազը, որ հետո միանգամից վերածնվենք, մենք ու մեր ժողովուրդը։

Մի տեղ պետք է պայթի մի բան, որ ասում են՝ Սահմանադրական ճանապարհով, դա արդեն փակուղի է։ Սհմանադրության բոլոր հոդվածները այս իշխանությունը խախտել է, պլյուս քրեական օրենսգիրքը, մնացած բոլոր օրենքները, չհաշված իրենց ծրագրերը, որ չեն կատարել և այլն։

Ընդհանրապես դրան պիտի չնկատեք, որովհետև նա ու իր ընտանիքը, ամեն բառով, ամեն խոսքով նեգատիվ է մտցնում այս ազգի մեջ, բացում է այդ օվերտոնի պատուհանները, որ սա էլ է կարելի, նա էլ է կարելի»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30