Եղանակը Հայաստանում. Գիշերային սառմանաիքը կթուլանա, տեղումները կշարունակվեն

Հայաստանի առանձին վայրերում մարտի 4-ի կեսօրից հետո սպասվում են տեղումներ՝ լեռներում և նախալեռներում ձյան տեսքով, հովտային շրջաններում՝ թաց ձյան և անձրևի։ Լեռներում օդերևութաբանները կանխատեսում են նաև բուք և ցածր տեսանելիություն։ Գիշերը և առավոտյան ճանապարհներին տեղ-տեղ կդիտվի մերկասառույց: Քամին՝ հյուսիս-արևմտյան, 2-5 մ/վ արագությամբ: Գիշերային ցրտահարությունները կմեղմանան, որից հետո օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էականորեն չի փոխվի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում կեսօրից հետո սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և անձրևի տեսքով։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-ից +2, վաղը ցերեկը՝ +5-ից +7 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակ․ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0-3

Կոտայքի լեռներ․ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0-3

Կոտայքի նախալեռներ․ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+4

Սևանա լճի ավազան․ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0-3

Լոռի․ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +1+4

Տավուշ․ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+8

Արագածոտնի լեռներ․ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0-3

Արագածոտնի նախալեռներ․ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+6

Արարատ․ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +6+9

Արմավիր․ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +6+9

Վայոց ձորի լեռներ․ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -2+1

Վայոց ձորի նախալեռներ․ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +5+9

Սյունիքի հովիտներ․ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +9+13

Սյունիքի նախալեռներ․ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+7։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031