Skip to main content

ԱՄՆ-ն չի սահմանափակվի Վենեսուելայով, Կուբայով և Իրանով․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է, որ Վաշինգտոնը կարող է չսահմանափակվել Վենեսուելան, Կուբան և Իրանը կառավարելու ցանկությամբ:

«Ինչ վերաբերում է Իրանին, [ԱՄՆ պետքարտուղար Մարկո] Ռուբիոն, պատասխանելով թղթակցի հարցին, վերջերս թույլատրելի է համարել մի տարբերակ, ըստ որի՝ Միացյալ Նահանգները կկառավարեն Իրանը։ Այնպես, ինչպես նրանք հայտարարեցին, որ կառավարելու են Վենեսուելան։ Հիմա արդեն նմանատիպ սխեմա են փորձարկում Կուբայի համար։ Եվ, հավանաբար, սա վերջը չէ»,- նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, փոխանցում է TASS-ը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031