Լիբանանում ապաստարաններում 30,000 տեղահանված անձ կա

Առնվազն 30 հազար տեղահանված մարդ գտնվում է Լիբանանի ապաստարաններում, հայտնում է ՄԱԿ-ը։

Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, երկուշաբթի օրվանից Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Լիբանանի ապաստարաններում օթևան է գտել առնվազն 30 000 տեղահանված անձ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան դրան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և մտել հարավային Լիբանան:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031