Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պաշտոնապես հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքում գտնվող ամերիկյան ուժերի դեմ իրականացված հաջող գործողության մասին, հայտնում է IRNA-ն:
«Հայտարարության համաձայն՝ հարձակման թիրախ է դարձել Դուբայ քաղաքում ԱՄՆ զինծառայողների հավաքատեղին: ԻՀՊԿ-ի տվյալներով՝ համակցված գործողություն է իրականացվել Կորպուսի ռազմածովային ուժերի անօդաչու թռչող սարքերի և հրթիռային ստորաբաժանումների կիրառմամբ:
Հարվածի պահին նշված վայրում գտնվել է ավելի քան 160 ամերիկյան ծովային հետևակային, որոնց իրանական կողմն անվանում է «ամերիկյան ահաբեկիչներ»:
Ըստ նախնական դաշտային տվյալների՝ հարձակման հետևանքով ոչնչացվել է ավելի քան 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 70-ը»,- նշված է հաղորդագրության մեջ:






































