Ռուսաստանը և Ադրբեջանը համագործակցության հարցեր են քննարկել

Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետներ Ալի Ասադովը և Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույցի ժամանակ երկկողմ տնտեսական համագործակցության հարցեր են քննարկել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր։ Նշվել է ապրանքաշրջանառության աճի դրական դինամիկան։ Դիտարկվել են նաև տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ նախագծերի իրականացման հարցերը», — ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031