Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական հանդիպում անցկացրեց Չեռնոգորիայի ընտրանու հետ:

Մեկնարկային րոպեին Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: Մրցակցի պաշտպանների սխալից օգտվեց Էդուարդ Սպերցյանն, որը երկրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ: Չեռնոգորիայից միայն 3 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Գլխի հարվածով աչքի ընկավ Ադժիչը: 

Երկրորդ կեսի մեկնարկին` 52-րդ րոպեին, տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Բուլատովիչը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին հանդիպման հաշվի հավասարությունը վերականգնել հաջողվեց միայն 81-րդ րոպեին: Կրկին աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը, որը գրավեց մրցակցի դարպասը տուգանային հեռահար հարվածով: Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ:

Չեռնոգորիա-Հայաստան` 2:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն սեպտեմբերին` աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում հյուրընկալելով Պորտուգալիայի հավաքականին:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30