Աշխարհում առաջին ցուցադրական նավը, որն աշխատում է մաքուր ամոնիակով, կատարել է առաջին նավարկությունը Չինաստանում

Աշխարհում առաջին «Անհոյ» ցուցադրական նավը, որն աշխատում է մաքուր ամոնիակային վառելիքով, հաջողությամբ ավարտել է իր առաջին նավարկությունը Հեֆեյում, Չինաստանի արեւելքում գտնվող Անհոյ նահանգում, ինչը լուրջ քայլ է էկոլոգիապես մաքուր նավագնացության զարգացման ուղղությամբ, տեղեկացրել է «Սինհուա»-ն։

Ամոնիակը, որը քիմիական արդյունաբերության հիմնական հումք է, ունի բարձր էներգիայի խտություն: Լինելով ածխածնազուրկ նյութ՝ լիովին այրվելիս այն արտադրում է միայն ջուր եւ ազոտ, ինչն այն դարձնում է խոստումնալից վառելիք նավագնացության ածխածնազերծման համար:

Վերջին տարիներին Ճապոնիայի, Նորվեգիայի եւ այլ երկրների մի շարք նավագնացային ընկերություններ ակտիվորեն ներդրումներ են կատարել ամոնիակով աշխատող նավերի մշակման գործում։ Միջազգային էներգետիկ գործակալության 2021թ. զեկույցում նշվել է, որ «զրոյական արտանետումների սցենարին» հասնելու համար մինչեւ 2050թ. համաշխարհային ծովային վառելիքի պահանջարկի մինչեւ 45 տոկոսը պետք է բավարարվի ի հաշիվ ամոնիակի։ Սակայն ամոնիակային վառելիքը նաեւ բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսին են բռնկման դժվարությունները եւ անկայուն այրումը։

Ամոնիակով աշխատող «Անհոյ» նավը համատեղ մշակվել է Հեֆեյի ազգային գիտական ​​կենտրոնի էներգետիկայի ինստիտուտի եւ դրա դուստր Shenzhen Haixu New Energy Co., Ltd ձեռնարկության կողմից։

Այն ունի 200 կՎտ հզորությամբ բարձր արագությամբ գազային այրման գեներատոր, երկու 100 կՎտ հզորությամբ էլեկտրական շարժիչներ եւ երկպտույտ շարժիչային համակարգ։ Լրիվ բեռնումը 50 տոննա է, իսկ նոմինալ արագությունը՝ 10 հանգույց։

Ինստիտուտի ներկայացուցիչ Ու Դյանյուն նշել է, որ հետազոտական ​​​​խումբը հաղթահարել է մի քանի կարեւոր տեխնոլոգիական դժվարություններ։ Դրանք ներառում են մաքուր ամոնիակային վառելիքի պլազմային բռնկում, կայուն այրում, գազային ամոնիակի արդյունավետ կատալիտիկ Քրեկինգ՝ ջրածին ստանալու համար, ինչպես նաեւ ներքին այրման շարժիչներում ջրածին-ամոնիակային վառելիքի խառնուրդի արդյունավետ այրում եւ այրման կառավարում։ Բացի այդ, թիմը նաեւ մշակել է մաքուր ամոնիակային վառելքով այրիչ եւ գազատիպ ամոնիակի կատալիտիկ քրեկինգի տարբեր սարքեր։

Առաջին ճանապարհորդության ընթացքում ապահովվել է մաքուր ամոնիակային վառելիքի կայուն եւ լիարժեք այրում, գրեթե զրոյական ածխաթթու գազի արտանետումներ եւ ազոտի օքսիդների արդյունավետ վերահսկում: Սա հաստատում է ջրածնի-ամոնիակային վառելիքի լայն օգտագործման ներուժը ծովային եւ ցամաքային տրանսպորտում, արդյունաբերական կաթսաներում եւ վառելիքային մարտկոցներում, նշել է Ու Դյանյուն:

Չինաստանի նավաշինության ընկերության գլխավոր քարտուղար Վան Ցզյունլին նշել է, որ նավի հաջող ճանապարհորդությունը կարեւոր հանգրվան է ջրային տրանսպորտի համար մաքուր, ցածր ածխածնային էներգետիկ համակարգի կառուցման գործում։ Երբ մաքուր ամոնիակային շարժիչները հասնեն մեգավատային հզորության մակարդակի, դրանք լայն հեռանկարներ: Սա հատկապես կարեւոր է Չինաստանի ջանքերի համատեքստում՝ հասնելու իր «երկակի ածխածնային նպատակներին»՝ մինչեւ 2030թ. ածխաթթու գազի արտանետումների գագաթնակետ եւ մինչեւ 2060թ. ածխածնային չեզոքություն:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30