ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակը ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հիշեցնում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ այսօրվանից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։

Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։

Հսկիչ փաստաթուղթը լրացնում են բոլոր 6 և ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցները (ներառյալ վարորդի նստատեղը)։

Հսկիչ փաստաթղթին վերաբերող հարցերի դեպքում զանգահարել Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչություն՝ 010 511356 կամ 010 511343 հեռախոսահամաներրով»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031