Skip to main content

«Դալմա մոլից» հանում են Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառը

Ոստիկանության աշխատակիցները քաղաքապետարանի աշխատակիցների հետ ժամանել են «Դալմա մոլ» առեւտրի կենտրոն եւ ցանկանում են ապամոնտաժել շենքի վրա փակցված Սամվել Կարապետյանի պատկերով լուսանկարներն ու «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները։

Հիշեցնենք, որ երեկ էլ նույն գործողություններն իրականացվեցին «Տաշիր» առեւտրի կենտրոնում։

«Տաշիր»–ի ներկայացուցիչները հայտարարում են, որ սա անգամ գովազդ չէ, իրազեկման ակցիա է։

Երևանի քաղաքապետարանը որպես ապամոնտաժման հիմք նշում է Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշումը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031