Ես հեռախոսով զրուցել եմ Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ։ Այս մասին սոցցանցերում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ես կոչ եմ արել.
ազատ արձակել մեր հայրենակիցներ Սեսիլ Քոլերին եւ Ժակ Պարիսին,
ապահովել Իրանում մեր քաղաքացիների եւ մեր օբյեկտների պաշտպանությունը, նրանք ոչ մի սպառնալիքի չպետք է ենթարկվեն,
հետեւել հրադադարի ռեժիմին՝ օգնելու համար տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը,
վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ լուծելու համար բալիստիկ եւ միջուկային հարցերը,
պահել միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակները եւ վերականգնել ԱԷՄԳ աշխատանքն Իրանում՝ լիակատար թափանցիկություն ապահովելու համար,։
Ես կշարունակեմ առաջիկա օրերին աշխատել այս նպատակներին հասնելու համար»,- գրել է Մակրոնը։