Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին

Ծանուցումը հիմնված է Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված համաձայնագրի վրա:

Այս համաձայնագիրը ներդրողներին իրավունք է տալիս դիմել Միջազգային արբիտրաժ, եթե նրանց իրավունքները խախտվում են պետության կողմից:Կարապետյանների ընտանիքը պահանջներ է ներկայացնում Սամվել Կարապետյանի և Հայաստանում նրա բիզնեսի դեմ վարչապետի սկսած արշավի պատճառով:

Ծանուցումը կրում է նախազգուշական բնույթ, հայ պաշտոնյաների գործողությունները որակվում են որպես ինքնակամ, խտրական, քաղաքական դրդապատճառներ ունեցող և ուղղված Կարապետյանի ընտանիքին սեփականությունից զրկելուն:

Հայաստանի վարչապետի հորդորով վաղը տեղի կունենա խորհրդարանի արտահերթ նիստ՝ քննարկելու հապշտապ կազմված օրինագծերը, որոնք թույլ են տալիս ՀԷՑ-ը պետականացնել։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031