Skip to main content

Փաշինյանը կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 6 օրով գործուղում է Կանադա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը 6 օրով գործուղվում է Կանադա։

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 2025 թվականի օգոստոսի 17-ից 22-ը գործուղել Կանադա (Վանկուվեր)՝ 32-րդ միջազգային քարտեզագրական համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Սուրեն Թովմասյանի՝ Կանադա գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Կանադա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031