Club World Cup․ «Ինտեր Մայամին» ու «Պալմեյրասը» 1/8 եզրափակիչում են, «Պորտուն» լքեց պայքարը

ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երրորդ տուրում ամերիկյան «Ինտեր Մայամին» 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց բրազիլական «Պամեյրասի» հետ։

A խմբում երկու թիմերն էլ վաստակեցին 5 միավոր եւ դուրս եկան 1/8 եզրափակիչ։

Պորտուգալական «Պորտուն» 4:4 հաշվով ոչ ոքի խաղաց Եգիպտոսի «Ալ Ահլիի» հետ։ Երկու թիմերն էլ ունեն 2 միավոր եւ ավարտեցին պայքարը։

Աշխարհի ակումբային առաջնություն, A խումբ, երրորդ տուր

«Պորտու» (Պորտուգալիա) — «Ալ Ահլի» (Եգիպտոս)՝ 4:4

Ռոդրիգու Մորա, 23, Ուիլիամ Գոմես, 50, Զայդու Զանուզի, 53, Պեպե, 89 — Վեսամ Աբու Ալի, 15, 45+2, 11մ, 51, Մոհամեդ Բեն Ռոմդաեն, 64

«Ինտեր Մայամի» (ԱՄՆ) — «Պալմեյրաս» (Բրազիլիա)՝ 2:2

Տադեո Ալենդե, 16, Լուիս Սուարես, 65 — Պաուլինյո, 80, Մաուրիսիո, 88

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30