Կար երկու տարբերակ. կամովին գնալ, կամ հարկադրաբար տանել. երրորդ տարբերակ չկար. Միքայել Սրբազանի պաշտպան

Միքայել Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը պնդում է, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի որոշումն է եղել կամովին գնալ ու ներկայանալ Քննչական կոմիտե։

«Կար երկու տարբերակ. տարբերակ առաջին. կամովին գնալ, տարբերակ երկրորդ՝ հարկադրաբար տանել։ Ինչքան էլ մենք զգացմունքային դաշտում ասենք, որ կար երրորդ տարբերակ, պետք է ասեմ՝ երրորդ տարբերակ չկար»,-մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով, սրբազանն ասել է՝ ուզում է գնալ. «Մենք գիտեինք, որ երկրորդ տարբերակում ուժ է կիրառվելու։ Այն ընթացքում, երբ մենք Միքայել Սրբազանի հետ քննարկում էինք, ԱԱԾ ծառայողները դրսում սպասում էին, թե մենք ինչ ենք պատասխանելու, ասացին, որ դիմակավորված հատուկ ջոկատայիններ են ներխուժել Մայր աթոռի տարածք։ Ամբողջ Էջմիածին քաղաքը լցված էր ոստիկաններով։ Մինչ այդ, մենք գնացինք քահանաների մոտ, որ հայտնենք որոշման մասին։ Դա օբյեկտիվորեն նրանց մոտ վրդովմունք առաջացրեց, նրանք վերագրեցին, որ դա իրենց, եկեղեցու դեմ ուղղված քայլ է, հատուկ են ընտրել Քահանայաց ժողովի օրը։ Շատերը խորհուրդ տվեցին չգնալ»,-ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով, ոստիկաններն ասել են՝ կհեռանան, եթե Սրբազանն ուզում է կամովին գնալ ՔԿ. «Երբ հասանք ՔԿ, փորձեցին Միքայել Սրբազանի ձեռքերը բռնել, թույլ չտվեցինք, Միքայել Սրբազանը մինչև քննիչի սենյակ հասել է առանց որևէ մեկի բռնի ուղեկցության։ Երբ գրում են՝ ձերբակալել են, մենք արձաագրության մեջ շտկում արեցինք, որ Միքայել Սրբազանը մինչև քննիչի սենյակ եկավ կամավոր»,-նշեց փաստաբանը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30