Դուք Բագրատ Գալստանյանի բեք վոկալն էիք, հիմա՝ տեռորիստի մեյքափը․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովի նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ անդրադարձ կատարեց օրեր առաջ բացահայտված ահաբեկչական գործողությունների նախապատրաստման փորձին, որը պետք է գլխավորեր Վազգեն (Բագրատ) Գալստանյանը։

«Մի քանի օր առաջ ՀՀ իրավապահ մարմինները կանխեցին մի այլանդակ և ահասարսուռ ահաբեկչության փորձ, որի կազմակերպիչն ու պարագլուխը ընդդիմության քաղաքական հոգեհանգիստը մի քանի անգամ կազմակերպած, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քաղաքական թիմակից, Կտրիճ Ներսիսյանի օրհնությունը ստացած Բագրատ Գալստանյանն էր»,- նկատեց նա։

Կոնջորյանը իր խոսքում շեշտեց, որ շատերն այս օրերին բացահայտված ահաբեկչական փորձի և «Հոկտեմբերի 27»-ի միջև համեմատական են տանում։

«Բայց ես ուզում եմ ասել, որ հաջողության պարագայում, Աստված մի արասցե, սա մի քանի անգամ բազմապատիկ ավելի ահասարսուռ ահաբեկչություն էր լինելու, քան թե «Հոկտեմբերի 27»-ին, որովհետև «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության թիրախները նստած էին այս դահլիճում՝ ՀՀ ղեկավարությունը։ Այս ահաբեկչության թիրախները այս դահլիճից դուրս գտնվող ՀՀ քաղաքացին կարող էր լինել, դառնալ Բագրատ Գալստանյանի կողմից կազմակերպվող ու ընդդիմության կողմից խրախուսվող ահաբեկչության թիրախը: Այն, ինչ Գալստանյանը ծրագրում էր անել ՀՀ-ում և հայ ժողովրդի հետ, դա արել են միայն օտար նվաճողները։ Իսկ ի՞նչ էր ինքը պատրաստվում անել՝ ըստ հրապարակված ձայնագրությունների. պատրաստվում էր հրկիզել ավտոբուսներ, ստեղծել շղթայական ավտովթարներ, երկրում ստեղծել համատարած քաոս և այդ քաոսի պայմաններում պատերի տակ գյուլլել մարդկանց, և դուք կամ ձեր հարազատները կարող էիք հանկարծ հայտնվել սխալ պատերի տակ՝ կա՛մ մեռնել, կա՛մ մեռցնել։

Նորից եմ ասում՝ այս ահաբեկչության ծրագիրը միայն կարող էր անել ՀՀ-ին և հայ ժողովրդին խորապես ատող մարդը կամ հանրույթը, և դա պատահական էլ չէ, որովհետև այդ հրապարակված ձայնագրությունների մեջ այդ մարդն ասում է՝ այս ազգը խոր անասուն ազգ է։

«Գահերի խաղի» մեջ ասում է՝ քաոսը սանդուղք է, որի վրայով կարելի է բարձրանալ և տիրել իշխանությանը։ Դուք (-խմբ. խորհրդարանական ընդդիմությունը) Բագրատ Գալստանյանի բեք ոկալն էիք, հիմա՝ տեռորիստի մեյքափը։ Դուք պետք է պատասխանեք հարցերի՝ ասում է՝ մեռնել կամ մեռցնել, դուք դրա մեջ ի՞նչ բաժնեմաս ունեիք, դուք է՞լ էիք պատրաստվում պատերի տակ մարդկանց գյուլլել, հատկապես երբ դաշնակցական Հրանտ Մարգարյանն ասել էր՝ «Հոկտեմբերի 27»-ը պոռթկում էր, լավ ա չէր ասել՝ զարթոնք էր։

Ձեր խմբակցությունը պաշտպանել է և արդարացրել է տեռորիզմը, ՀՀ քաղաքացիներին ավտոբուսների մեջ հրկիզելու սրբապիղծ տեռորիստական ակտը»,- իր ելույթում ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031