Մակրոնն ասել է` արդյոք պատրաստ է Պուտինի հետ երկխոսության

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կշարունակեր երկխոսությունն իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես կշարունակեի երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ: Ոչ, վերջին ամիսներին մենք չենք շփվում, բայց ես չեմ բացառում զրույցի հնարավորությունն այս կամ այն թեմայի շուրջ» — ասել է Մակրոնը Generation Do It Yourself-ի փոդքաստում::

Մակրոնը նշել է, որ հավատում է երկխոսության ուժին:

«Լիովին անկեղծ եմ ասում՝ կարծում եմ, որ միշտ կարևոր է շարունակել երկխոսությունը», — ասել է նախագահը և հավելել, որ ՌԴ նախագահի հետ կքննարկեր, մասնավորապես, ատոմային էլեկտրակայանների թեման՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի։

Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է փոխգործակցելու Փարիզի հետ, եթե ֆրանսիական կողմը նման ձգտում ունենա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30