Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում, որպեսզի արմատախիլ անի ֆաշիզմը Եվրոպայում։ Այս մասին գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում, որպեսզի լիովին արմատախիլ անի ֆաշիզմը, որը կրկին գլուխ է բարձրացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները դավաճանած Եվրոպայում», — նշել է ՌԴ ԱԽ փոխնախագահը:
Մեդվեդևը նշել է, որ 1941 թվականի հունիսի 22-ին երկրի վրա «ընկել է նացիստների կողմից նվաճված թույլ կամքի տեր Եվրոպայի ողջ հզորությունը»։
«Մենք երբեք չենք մոռանա այն գինը, որը մեր ժողովուրդը վճարել է Հայրենիքի ազատության և անկախության համար, նրա հսկայական դերը հիտլերյան մահվան մեքենայի ոչնչացման գործում», — նշել է նա:
«Կանենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր հայրենիքը ագրեսոր-նեոնացիստներից, ապահովենք նրա միլիոնավոր քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը», — խոստացել է Մեդվեդևը։
«Ռուսաստանի թշնամիները պարտվելու են»,- համոզված է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը ։