Ցանկանում եք փրկել աշխարհը՝ քննարկեք Պուտինի առաջարկը. Զախարովա

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովի մասնակիցները պետք է քննարկեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խաղաղ առաջարկները, եթե ցանկանում են «փրկել աշխարհը»: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Շվեյցարական համաժողովի մեկնարկի նախաշեմին։

«Ցանկանում եք փրկել աշխարհը՝ քննարկեք Վլադիմիր Պուտինի առաջարկը։ Ռուսաստանի նախագահն ամեն ինչ ասաց և ցույց տվեց խաղաղության իրական ճանապարհը։ Չտեսնել, չհասկանալ կարող են միայն նրանք, ովքեր խաղաղություն չեն ուզում», — նշեց նա։

Ավելի վաղ Պուտինը հանդես է եկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր խաղաղ առաջարկներով, որոնք նախատեսում են Ղրիմի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ՝ որպես Ռուսաստանի տարածաշրջանների կարգավիճակի ճանաչում, Ուկրաինայի արտադաշինքային և առանց միջուկային կարգավիճակի ամրագրում, դրա ապառազմականացում և ապազգայնացում, հակառուսական պատժամիջոցների չեղարկում: Վլադիմիր Զելենսկու գրասենյակում այս նախաձեռնությունը մերժվեց:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30