ՔԿ-ն՝ «GG» տաքսի ծառայության գրասենյակում խուզարկության մասին

Խուզարկությունն իրականացվում է 2023 թվականին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Վարույթային ու քննչական գործողություններ իրականացվել են նաև նախքան այս խուզարկությունները: Քննության ներկա փուլում առաջացել է խուզարկության անհրաժեշտություն»,-նշեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ GG-ի գրասենյակից՝ քննչական կոմիտեի տնտեսական վաչության իրականացրած խուզարկության ընթացքում առգրավվել են կազմակերպության աշխատակիցների համակարգիչները: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, NEWS.am-ին հայտնել էր փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ համակարգիչների բացակայության պայմաններում կազմակերպությունը չի կարող շարունակել իր աշխատանքը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30