Ըստ ուկրաինական կողմի՝ Ռուսաստանը 9 նավ է պահում Սև և Ազովի ծովերում

Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերի տվյալներով՝ հունիսի 10-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանն, այդ թվում՝ թևավոր հրթիռներ կրող ինը նավ է պահում Սև և Ազովի ծովերում։

Ըստ այդ տվյալների՝ Սև ծովում կա մեկ ռուսական նավ, իսկ Ազովի ծովում հերթապահում է ութ նավ։

Բացի այդ, ռազմածովային ուժերը հայտնել են, որ Միջերկրական ծովում էլ «Կալիբր» թևավոր հրթիռներ կրող երկու ռուսական նավ կա։

Ապրիլին Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտարարեցին, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր ռուսական Սևծովյան նավատորը կորցրել է իր նավերի մոտ մեկ երրորդը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30