Եգիպտոսն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին․ Աբդել Ֆաթթահ ալ Սիսի

Եգիպտոսն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին։

Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Եգիպտոսի նախագահը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկվել է Գազային եգիպտական օգնության մեծացման հարցը և 1967 թվականի սահմաններում Պաղեստին պետության ստեղծման կարևորությունը։

«Աջակցություն եմ հայտնել Ադրբեջանի նախագահին՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին։ Սա մեծ ներդրում կլինի տարածաշրջանի ժողովուրդների համար»,- ասել է Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30