Ալիևն ու Մոխբերին քննարկել են Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանը Նախիջևանին միացնելու ծրագրի աշխատանքները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի պաշտոնակատար, երկրի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոխբերի հետ։

Հեռախոսազրույցում քննարկվել են Ադրբեջանի Զանգելանի շրջանը Իրանի տարածքով Նախիջևանին միացնելու ճանապարհա- տրանսպորտային գիծ ստեղծելու աշխատանքները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրությունը։

Մոխբերին նախագահի պաշտոնակատար է այն բանից հետո, երբ Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլահիանը և ևս չորս հոգի զոհվեցին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նրանք Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո վերադառնում էին Թեհրան:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30