Որևէ մեկն աշխարհում իրավունք չունի հրահանգներ տալ Վրաստանին. Կոբախիձե

«Վրացական պետությունը որևէ այլ երկրից եկող հրահանգները չի ընդունի և կառաջնորդվի բացառապես սեփական ազգային շահերով», — այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրացական կառավարության ղեկավարը նաև բացառել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի օգտին քվեարկած պատգամավորների դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանման հնարավորությունը։

«Պատժամիջոցները անլուրջ թեմա են, որ կողմից էլ որ չխոսեն դրանց մասին», — նշել է Վրաստանի վարչապետը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30