106 երկիր և կազմակերպություն «հաստատել են իրենց մասնակցությունը» խաղաղության գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը հայտարարել է, որ 106 երկրներ և կազմակերպություններ մինչ այժմ հաստատել են իրենց մասնակցությունը հունիսի կեսերին Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին, որի նպատակն է խաղաղություն հաստատել պատերազմից ավերված իր երկրում:

Նա ելույթ է ունեցել Սինգապուրում անցկացվող Անվտանգության խնդիրներին նվիրված տարածաշրջանային համաժողովին, որին մասնակցում էին 55 երկրների ղեկավարներ, բարձրաստիճան նախարարներ և պաշտոնյաներ:

Զելենսկին միաժամանակ ասել է, որ հիասթափված է՝ որոշ համաշխարհային առաջնորդներ դեռ չեն առաջարկել իրենց աջակցությունը: Իսկ Ռուսաստանը, ըստ նրա, փորձում է ձախողել խաղաղության ջանքերը։

Ուկրաինայի առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Գերմանիային և Նիդեռլանդներին ցուցաբերած ռազմական օգնության համար՝ հատկապես ՀՕՊ համակարգերի տեսքով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30