Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել, գործընթացը դեռ ընթացքի մեջ է

Իրանում շարունակվում է նախագահության թեկնածուների գրանցման գործընթացը։

Այսօրվա դրությամբ գրանցված թեկնածուների թիվը հասել է 12-ի։

Գրանցված թեկնածուների թվում է Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին։ Նրա խոսքով՝ ընտրվելու դեպքում իր գլխավոր նպատակն է լինելու իրանական հանրության ներսում առկա սուր հակասությունների հաղթահարումը։

«Մեր հանրությունը լրջորեն տուժում է տարատեսակ տարակարծությունների պատճառով։ Կառավարությունը պետք է օգտվի բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչների կարողություններից, կառավարությունը մեկ կուսակցության կամ խմբակի փակ ակումբ չէ», — հայտարարել է Լարիջանին։

Գրանցված թեկնածուների թվում են նաև միջուկային հարցերով նախկին գլխավոր բանակցող Սաեդ Ջալիլին և Կենտրոնական բանկի նախկին նախագահ, 2021 թվականի ընտրությունների մասնակից Աբդոլնասեր Հեմաթին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30