Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:

Այս մասին գրել է «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը՝ նշելով.

«Սիրելի բարեկամներ.

Սույն թվականի մայիսի 13-ին լրանում է իմ պաշտոնավարման ժամկետը: Երևանի քաղաքապետարանից երեկ ինձ տեղեկացրեցին, որ մինչև տնօրենի ընտրության համար նոր մրցույթի կայանալը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակակավոր պաշտոնակատարի պարտականությունները կիրականացնի նույն արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը:

Այսպիսով, մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը։

Մոտ օրերս հանդես կգամ իմ պաշտոնավարման տարիներին Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ձեռքբերումների, հաջողությունների, արդյունքների, խնդիրների և ինչու չէ, նաև վերջին ամիսներին թանգարանի և իմ առջև ստեղծված խոչընդոտների վերաբերյալ:

Աստծով»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031