Բաքուն կրկին Երևանի հետ խաղաղության հասնելու ճանապարհի «հիմնական խոչընդոտներն» է թվարկել

Բաքուն Երևանի հետ խաղաղության հասնելու ճանապարհի «հիմնական խոչընդոտներն» է կրկին թվարկել՝ Հայաստանի Սահմանադրությունը, Ֆրանսիայի, արևմտյան այլ երկրների կողմից «Հայաստանի զինումը»։ Այս մասին Newsweek-ում իր հեղինակած հոդվածում գրում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանցի պաշտոնյան հայ — ադրբեջանական բանակցային գործընթացին անդրադառնում է COP29-ի համատեքստում, պնդելով, թե Բաքուն ոչ միայն կլիմայական ճգնաժամը թուլացնելու, այլև հարևան Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ է ջանքեր գործադրում:

«Այդուհանդերձ, մեր ճանապարհին հիմնական խոչընդոտները պահպանվում են։ Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է», — գրում է Հաջիևը՝ կրկին պնդելով, թե Հայաստանի Մայր օրենքը Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ է պարունակում։

«Երկրորդ՝ մեզ մտահոգում է նաև Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների կողմից Հայաստանի ինտենսիվ զինումը, որը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ զավթողականության վերածննդին», — հոդվածում գրում է Իլհամ Ալիևի օգնականը»:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930