Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես. ՆԳՆ հայտարարությունը

Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Հորդորում ենք նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին։ Մասնավորապես՝ կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։ Այսօրինակ հարցերի հետաձգումը ծրագրված ճամփորդությանն ընդառաջ ռիսկային է և կարող է սպասարկման գրասենյակներում հանգեցնել մարդկային կուտակումների:

Հերթերը ներկայումս բավականաչափ բեռնաթափված են, ինչը պայմանավորված է միաժամանակ սեզոնայնությամբ և ներդրված նոր համակարգի լուծումներով։

Հիշեցնում ենք, որ հերթերի կառավարման համակարգը փոխվել է, և ներկայումս ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ծառայությունները մատուցվում են և՛ էլեկտրոնային հերթագրմամբ, և՛ կենդանի հերթի ձևաչափով։

Հերթագրումներն իրականացվում են migration.e-gov.am հարթակի միջոցով։ Ամրագրում ունեցող քաղաքացիներն սպասարկվում են առաջնահերթության սկզբունքով իրենց կողմից ընտրված ժամին, իսկ տեղում կտրոն վերցրած քաղաքացիներն սպասարկվում են առաջին իսկ ազատ պատուհանի առկայության ժամանակ։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրվում է դիմումը գրելուց հետո 5-րդ աշխատանքային օրը, իսկ անձնագրի կորստյան դեպքում՝ 10-րդ աշխատանքային օրը։ Պետական տուրքը 1000 դրամ է։

Կառավարության որոշմամբ՝ սահմանված են նաև սեղմ ժամկետներ անձնագրի փոխանակման համար, և մատուցվում են արագացված ծառայություններ՝

1 աշխատանքային օր — 20 հազար դրամ (հասանելի է Երևանում)
3 աշխատանքային օր — 10 հազար դրամ
Անձնագրի կորստյան դեպքում՝

1 աշխատանքային օր — 60 հազար դրամ
3 աշխատանքային օր — 50 հազար դրամ
5 աշխատանքային օր — 40 հազար դրամ

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031