Իսրայելը հարվածել է Գազայի փախստականներին ֆոսֆորային զինամթերքներով. ԶԼՄ

Իսրայելական բանակը հարվածել է Գազա քաղաքի հյուսիսային շրջաններին։ Ինչպես տեղեկացրել է Al Mayadeen հեռուստաալիքը, կիրառվել են ֆոսֆորային զինամթերքներ դպրոցի գնդակոծման ժամանակ, որտեղ տեղավորվել էին փախստականները։

Գնդակոծությունից հետո շենքում հրդեհ է սկսվել, բայց զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Ավելի վաղ հեռուստաալիքը տեղեկացրել էր քաղաքի հարավարեւմտյան թաղամասերի ինտենսիվ ռմբակոծման մասին։ Նշվել է, որ բնակելի տներին իսրայելական ՌՕՈւ-ի հարվածից հետո մի քանի մարդ զոհվել է, բայց ստույգ տվյալներ զոհերի թվի մասին առայժմ չկան։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031