Տխրահռչակ տերտերը ճիշտ կանի՝ լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա. Հովհաննիսյան

Խորհրդարանական ընդդիմության հրավիրած ԱԺ լսումների հյուրերն ու նրանց խոսույթը ևս մեկ անգամ ի ցույց դրեց ընդդիմադիրների ողջ թշվառությունն ու ապազգային էությունը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված խորհրդարանական լսումներին:

«Մշտապես հարբած Ռուբիկ Հակոբյանը ԱԺ ամբիոնից փորձում է իր կեղտոտ բերանով անարգել պետական ինստիտուտներն ու վիրավորում պաշտոնյաներին, ինչի համար և դուրս է շպրտվել ԱԺ շենքից:

Փիլոնով գողական տերտեր Բագրատն էլ ՔՊ-ին ձայն տված 680 հազար ՀՀ քաղաքացու անվանում է երկիր հանձնողներ:

Ճիշտ կանի՝ տխրահռչակ տերտերը լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա, ինքն էլ վերջապես փիլոնը փոխի այլ երկրի հատուկ ծառայության հագուստով»,- գրել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովում իրավիճակը լարվել էր. անվտանգության աշխատակիցները շենքից հեռացրել էին Ռուբիկ Հակոբյանին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930