Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը դուրս է եկել եզրափակիչ

Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ դուրս է եկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ և կփորձի պաշտպանել տիտղոսը:

Կիսաեզրափակիչում հայ մարզուհին մենամարտել է լատվիացի Աննա Սորոկինայի հետ ու բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն՝ հաղթել է 5:0 հաշվով: Ոսկե մեդալը Էլիդան կվիճարկի Ուկրաինայի ներկայացուցիչ Տետիանա Դովգալի հետ:

Երեկոյան ռինգ դուրս կգան տղաները. այստեղ մենք ունենք 4 բռնցքամարտիկ, որոնք ապահովել են առնվազն բրոնզե մեդալ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031