Ուկրաինան ՆԱՏՕ-ի ապագա անդամներից է․ Մարկ Ռյուտե

Ուկրաինան ՆԱՏՕ-ի ապագա անդամներից է՝ Հյուսիսատլանտյան դաշինքի 33-րդ կամ 34-րդ անդամն, այսօր Բրյուսելում, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Այս պահին կարծես թե Ուկրաինան կլինի 33-րդը», — ասել է Ռյուտեն՝ միաժամանակ չբացառելով, որ տեսականորեն կարող է նաև մեկ այլ երկիր առաջ անցնել Կիևից։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այդուհանդերձ չի հստակեցրել՝ երբ կարող է Ուկրաինան մաս կազմել դաշինքին։

«Եթե կա կոնկրետ հարց՝ «ե՞րբ», ես այս պահին չեմ կարող պատասխանել դրան», — հավելել է Ռյուտեն՝ նշելով, որ դաշնակիցներն այժմ աշխատում են, որպեսզի «կամուրջ» ստեղծեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության համար։

Նախօրեին Զելենսկին Գերագույն ռադայում, հրապարակելով Ուկրաինայի «խաղաղության պլանը», հայտարարել էր, թե փաստաթղթի առաջին կետը Ուկրաինային անհապաղ ՆԱՏՕ հրավիրելը պետք է լինի։

Բազմաթիվ արևմտյան լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրները, պնդեցին, որ նման հրավեր ստանալու հավանականությունը փոքր է։ Վաշինգտոնը նույնպես հայտարարում է, որ դրա համար այս պահին պայմաններ չկան։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930