ՀՀ նախագահն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահը հանդիպման ընթացքում խոսել է Հայաստանի առջև ծառացած խնդիրների, դրանց լուծմանն ուղղված նախաձեռնվող քայլերի, Հայաստանի գրանցած վերջին հաջողությունների, առկա մարտահրավերների, ինչպես նաև Հայաստան-Ղազախստան հարաբերությունների վերաբերյալ։

ՀՀ նախագահը կարևորեց հայ համայնքի հետ հանդիպումը՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են համայնքում և ընդհանրապես հայկական սփյուռքում առկա խնդիրները հասկանալու տեսանկյունից։

Վահագն Խաչատուրյանը, անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի՝ մասնավորապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, ներկաներին հայտնեց այդ ուղղությամբ իրականացված և տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930