Skip to main content

Սպիտակ տունը ՉԹՕ-ների հետազոտությունը հանձնարարել է արտերկրային կյանքի մասին տեսություններով հայտնի աստղաֆիզիկոսին

Սպիտակ տունը Հարվարդի համալսարանի աստղաֆիզիկոս Ավի Լոեբին նշանակել է գիտախորհրդատվական խորհրդի ղեկավար, որը զբաղվելու է նախկինում որպես ՉԹՕ հայտնի չբացահայտված անոմալ երևույթների (UAP) ուսումնասիրությամբ, հաղորդում է Associated Press-ը։

Լոեբը, որը մինչև 2020 թվականը գլխավորում էր Հարվարդի աստղագիտության ֆակուլտետը, հայտնի է արտերկրային տեխնոլոգիաների հնարավոր նշանների մասին իր վիճահարույց տեսություններով։ Մի քանի տարի շարունակ նա առաջ է քաշել այն վարկածը, որ որոշ միջաստղային օբյեկտներ կարող են արհեստական ծագում ունենալ։

«Դա նման է դետեկտիվ պատմության: Դա շատ հուզիչ է, եթե չափից շատ ուշադրություն չդարձնես քննադատներին»,- Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է աստղաֆիզիկոսը։

Գործակալության տվյալներով՝ նոր խորհուրդը հաշվետու է լինելու ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակին առընթեր վերջերս ստեղծված UAP-ների հարցերով կառավարման կառույցին։ Դրա խնդիրն է վերլուծել չբացահայտված օբյեկտներին առնչվող ազգային անվտանգության հնարավոր սպառնալիքները։

Լոեբը հայտնի դարձավ, երբ 2017 թվականին ենթադրեց, որ Oumuamua միջաստղային օբյեկտը կարող էր ստեղծված լինել արհեստականորեն։ 2023 թվականին նա նաև գլխավորում էր Խաղաղ օվկիանոսում իրականացվող արշավախումբը, որի ժամանակ հայտնաբերվել էին մետաղական բեկորներ. դրանք նա մեկնաբանել էր որպես արտերկրային տեխնոլոգիաների հնարավոր հետքեր։

Գիտնականի նշանակումը գիտական հանրությունը միանշանակ չի ընդունել։ Քննադատները նշում են ազգային անվտանգության ոլորտում նրա փորձի բացակայությունը և նրա գիտական վարկածների վիճահարույց բնույթը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031