Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ

Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող Լյեյդա քաղաքում ուղևորատար ավտոբուսի՝ շենքերից մեկին բախվելու հետևանքով ավելի քան 40 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է Europa Press (EP) գործակալությունը՝ վկայակոչելով շտապ բժշկական օգնության ծառայության (SEM) տվյալները։

«SEM-ը հայտնել է Լյեյդայի Ռամբլա Ֆերրան փողոցում շենքի ճակատին բախված ավտոբուսի միջադեպից տուժածների թվի ավելացման մասին՝ հասցնելով 43-ի, որոնցից չորսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, իսկ ևս յոթը՝ մի փոքր ավելի պակաս ծանր»,- ասվում է հրապարակման մեջ։

Դեպքի վայրում ներգրավված են հրշեջների 14 բրիգադ, 11 փրկարարական ստորաբաժանում, բժշկական ուղղաթիռ և հոգեբանների մի ամբողջ թիմ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031