Պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուքը․ կան վիրավորներ

Հունիսի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուքը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարեկները Էրեբունի թանգարանի մոտ ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ և դրան հարակից Այվազովսկի փողոցում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում, մի քանի հոգի էլ ընկած են գետնին։

Պարեկները վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցներից 3-ին բռնել են, ու քանի որ նրանց վրա եղել են արնանման հետքեր ու մարմնական վնասվածքներ, պարեկները, իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփերից անհրաժեշտ բժշկական պարագաներն օգտագործելով, օգնություն են ցուցաբերել, ապա ահազանգով ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նրանց օգնել են և տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Կարճ ժամանակ անց պարեկները նշված վայրում նկատել են վիրավոր ևս 2 քաղաքացու, որոնց նույնպես օգնություն են ցուցաբերել, նրանք ևս տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են դանակ, պատառաքաղ, բջջային հեռախոսներ, բիտա, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր, թմրանյութին նմանվող զանգված և կաթուցիչ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031