Այսօր ՍԴ–ում ներկայացվելու են ամփոփիչ ելույթները. «Ուժեղ Հայաստան» դաշինքն առաջինն է ներկայացնելու, այնուհետեւ մյուս դիմողները, որից հետո հարակից պատասխանողները, երրոդ անձը և օպատասխանող կողմը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 1–ին, ՍԴ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ–ում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
«Այսօրվա նիստը դևրանով ավարտվելու է և ՍԴ–ն հեռանալու է խորհրդակցական սենյակ, իսկ որոշումը պետք է լինի ամենաուշը հուլիսի 4–ին»,–ասաց նա։
Հարցին՝ իր կարծիքով հուլիսի 4–ին ինչպիսի որոշում կարելի է ակնկալել ՍԴ–ից՝ հայշվի առնելով, որ իշող ուժի ներկայացուցիչները հայտարարում են, որ ընդդիմադիր ուժերի պահանջներն անհիմն են, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ իրենք այլ բան չէին էլ կարող ասել՝ չնայած մեր որոշ հայրենակիցներ ունեին պատկերացում, որ հնարավոր է, որ իրենք պահանջեն ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն։ Կարծում եմ՝ շատերը դրա պատասխանն էլ ստացան։ Իսկ ինչու չեն ցանկանում, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն, պատասխանը շատ հստակ է, որովհետեւ ընտրախախտումների այն ռեսուրսը, որը իրացվել է, կրկնակի իրացման դժվարություններ է ունենալու։ ռեսուրսը որպես այդպիսին, սպառվող է»։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին մեկնարկել ու դեռ շարունակվում է ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը։ Վերջնաժամկետը հուլիսի 4–ն է։






































