Skip to main content

ԱԱ-2026․ Բրազիլիայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակիչի շրջանակում Բրազիլիայի հավաքականը դրամատիկ պայքարում 2-1 հաշվով հաղթանակ կորզեց Ճապոնիայի ընտրանուց՝ կամային որակներ դրսևորելով հանդիպման հենց վերջնամասում։

Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացեցին ճապոնացիները. աչքի ընկավ Կաիշու Սանոն՝ առաջ մղելով Ասիայի ներկայացուցիչներին: Բրազիլիան կարողացավ վերականգնել հավասարությունը երկրորդ խաղակեսում. 56-րդ րոպեին Գաբրիել Մագալյաեսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Կառլոս Կազեմիրոն:

Թվում էր՝ խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, սակայն բրազիլացիները իսկական քամբեք արեցին մրցավարի կողմից ավելացված ժամանակում։ 66-րդ րոպեին Մատեուս Կունյայի փոխարեն դաշտ դուրս եկած Գաբրիել Մարտինելին 90+5-րդ րոպեին խփեց հաղթական գնդակը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը։

Այս ծանրագույն հաղթանակի շնորհիվ Բրազիլիայի ազգային հավաքականը նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր, որտեղ մրցելու է Կոտ դ’Իվուար — Նորվեգիա զույգի հաղթողի հետ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031