ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Մերիլենդում Դեմոկրատական կուսակցության միջոցառմանը անդրադարձել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը:
Նա մասնավորապես նշել է, որ բանը նույնիսկ այն չէ, որ Թրամփը միտումնավոր աղավաղում ու ոչնչացնում է ՆԱՏՕ-ի էությունը կան նախընտրում է Պուտինին՝ որպես ԱՄՆ դաշնակից:
«Բանը նույնիսկ այն չէ, որ նա աշխարհի աչքում մեր հեղինակությունը ավելի շատ է նսեմացրել, քան որևէ այլ նախագահ պատմության մեջ: Եվ խնդիրը միայն նրա սնապարծական նախագծերը չեն՝ Սպիտակ տան արևելյան թևը քանդել հանուն բանկետային դահլիճ կառուցելու, Քենեդիի կենտրոնի շենքը իր անունով անվանակոչելը և այլն»,- ասել է Բայդենը:
ԱՄՆ նախկին նախագահի խոսքով՝ խնդիրը կոռուպցիան է. «Կոռուպցիան՝ անամոթ, անթաքույց, աղաղակող։ Կոռուպցիան՝ այնպիսի մասշտաբով, որպիսին երբեք չի եղել ամերիկյան պատմության մեջ որևէ վարչակազմի օրոք։ Թրամփը միլիարդավոր դոլարներ է վաստակել, ինչ վերադարձել է Սպիտակ տուն։ Դա պարզապես զարմանալի է ինձ համար։ Նա ամոթ չունի։ Եվ, անկեղծ ասած, դա խայտառակություն է երկրի համար։ Բայց Թրամփը դրա վրա թքած ունի։ Նախագահությունից գումար վաստակելը նրա՝ նախագահ դառնալու ցանկության պատճառներից մեկն է»։






































