Skip to main content

Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած

Հունիսի 27-ին մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչությունում և օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շերամի 2-րդ փողոցի հասցեներից մեկում գտնվող հանրակացարանի սենյակներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել իրավապահները և տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են։

Նշված հասցեում հայտնաբերվել է տղամարդու դի։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։

Իրավապահները երկու վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ սպանության կամ հանկարծամահության։

Կայքի տեղեկություններով՝ կատարվածը սպանություն է, սպանվածն էլ Եգիպտոսի քաղաքացի է, և իրավապահներն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի վերաբերյալ տեղեկություններ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031