Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանում աջակցում են Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության գաղափարին՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար, փոխանցում է Press TV-ն։
«Նա (Արաղչին) հաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ վարելու երկխոսություն Պարսից ծոցի ափամերձ պետությունների հետ՝ կոլեկտիվ անվտանգության մեխանիզմ ստեղծելու համար, որը կլինի ինքնուրույն, հիմնված համաձայնության վրա և զերծ օտարերկրյա ռազմական միջամտությունից», — փոխանցում է Press TV-ն։
Հեռուստաալիքը ճշտում է, որ Արաղչին այդ հայտարարությունն արել է Բաղդադում, որտեղ կիրակի հանդիպումներ է անցկացրել Իրաքի նախագահ Նիզար Ամեդիի, Իրաքի խորհրդարանի խոսնակ Հայբաթ ալ-Հալբուսիի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջիի հետ։
Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը, ըստ հրապարակման, «կոչ է արել տարածաշրջանային անվտանգության նոր մոտեցման», որը հիմնված է «համագործակցության և փոխադարձ վստահության» վրա։
Խոսելով Հորմուզի նեղուցի ապագա կառավարման մասին՝ Արաղչին ընդգծել է, որ Իրանը, իր պարտավորություններին և ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դրույթներին համապատասխան, նույնպես «կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ և կշարունակի համագործակցությունը Օմանի հետ՝ որպես հարևան ափամերձ պետության, ինչպես նաև երկխոսությունը տարածաշրջանի մյուս երկրների հետ», նշում է հեռուստաալիքը։






































