Մոսկվան և Բաքուն լուծել են 2024 թվականի AZAL-ի ինքնաթիռի վթшրի հետ կապված բոլոր հարցերը․ Գալուզին

Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL ուղևորատար ինքնաթիռի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի վթարի հետևանքների հետ կապված բոլոր հարցերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք փոխհատուցման հարցը լիովին լուծվել։

«Մենք լուծել ենք ադրբեջանական ինքնաթիռի վթարի հետևանքների հետ կապված բոլոր հարցերը: Սակայն այս հարցերը, ինչպես հասկանում եք, վերաբերում են կոնկրետ մարդկանց, ովքեր ծանր ողբերգություն են ապրել, ովքեր անդառնալի կորուստ են կրել: Հետևաբար, անկեղծ ասած, ես չէի ցանկանա այստեղ մանրամասնել»,- ասել է Գալուզինը։

Հիշեցնենք՝ Բաքվից Գրոզնի թռչող Azerbaijan Airlines Embraer 190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում: 38 մարդ զոհվել է, 29-ը՝ ողջ են մնացել:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930